Մատչելիության հղումներ

Վրաստանում հավատարմագրված դեսպանները կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կոչ են անում


Կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ Վրաստանում, արխիվ

Վրաստանում հավատարմագրված դեսպանները հորդորել են քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Սոցիալական արշավին միացել են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Իտալիայի ու Ճապոնիայի դիվանագետները:

«Կանգնեցրեք COVID-19֊ը, պատվաստվեք` Ձեզ ու ձեր հարազատներին պաշտպանելու համար», - հորդորել են նրանք համատեղ հայտարարությամբ:

Այսօր Վրաստանում գրանցվել է հիվանդացության ամենաբարձր թիվը՝ անցած մեկ շաբաթվա մեջ. մեկ օրում վարակվել է 6 հազար 208 մարդ, մահացել` 47֊ը:

Մասնագետների խոսքով, վարակի սրընթաց տարածման պատճառը նոր` «դելտա» շտամն է, որ նախորդներից առնվազն երկու անգամ ավելի արագ է փոխանցվում: Այս ֆոնին Վրաստանում լիովին պատվաստվել է չափահաս բնակչության 6,4 տոկոսը, 15 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:

XS
SM
MD
LG