Մատչելիության հղումներ

Վրաստանի բնակիչների շուրջ կեսը չի ցանկանում պատվաստվել


Կորոնավիրուսի համավարակը վրացի երեխաների նկարներում

ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի Վրաստանում անցկացրած հարցման արդյունքների համաձայն, այդ երկրի բնակիչների շուրջ կեսը՝ 47 տոկոսը, չի ցանկանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Ըստ հարցման, 35 տոկոսն ունի պատվաստվելու ցանկություն, 7 տոկոսը հայտնել է, որ արդեն պատվաստվել է, 11 տոկոսը խոստովանել է, որ դեռ չի կողմնորոշվել:

Վակցինան մերժողների 20 տոկոսը նշել է, որ չի վստահում դրա որակին, 13 տոկոսն ասել է, որ առանց վակցինայի կապաքինվի, 7 տոկոսը պնդել է, որ պատվաստումն «ուրիշ նպատակներ է հետապնդում», 2 տոկոսն էլ ասել է, որ սկզբունքորեն դեմ է պատվաստվելու գաղափարին:

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվելու առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Վերջին օրերին վարակի տարածումը շեշտակի աճել է: Երեքշաբթի օրը գրանցվել է 5 հազար 697 ախտահարում, մահացել է 54 մարդ:

Համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում ախտահարվել է 466 հազար 198 մարդ, մահացել է 6 հազար 279 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG