Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է՝ ադրբեջանական զինուժը օգոստոսի 11-ին Արցախում հարվածային անօդաչուներ է կիրառել


Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ
Ռուս խաղաղապահն Արցախում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ադրբեջանի զինուժը օգոստոսի 11-ին Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել:

«Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել: 2021 թվականի օգոստոսի 11-ի ժամը 7:29 և 7:58 Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարվածային տիպի քվադրոքոփթերների կիրառմամբ երկու հարված է հասցվել Եղցահողից 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող դիտարկման պոստի շրջանում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքին: Տուժածներ չկան», - ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ հինգշաբթի երեկոյան ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկագրում:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից միջոցներ են ձեռնարկվել իրավիճակի հետագա էսկալացիա թույլ չտալու ուղղությամբ: Անցկացվում է քննություն», - նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ չորեքշաբթի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինուժի կողմից հարվածային անօդաչուներ կիրառելու մասին, համապատասխան տեղեկատվությունը և փաստերը տրամադրվել էին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

XS
SM
MD
LG