Մատչելիության հղումներ

Լոնդոնի Բարձր դատարանը հոկտեմբերին կանդրադառնա Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու խնդրին


Միացյալ Թագավորություն - Ցույց ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի, Լոնդոն, արխիվ
Միացյալ Թագավորություն - Ցույց ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի, Լոնդոն, արխիվ

Լոնդոնի Բարձր դատարանում երեկ տեղի են ունեցել «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու մերժման բողոքարկման հարցով նախնական լսումները: Դատարանը վճռել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքարկումը կքննարկվի այս տարվա հոկտեմբերի 27-ին և 28-ին:

Ասանժի ընկերուհին՝ Ստելա Մորիսն ասել է, որ «Վիկիլիքս»-ի հիմնադրի կյանքին վտանգ է սպառնում: «Անդադար սպառնալիքներ, ահաբեկումներ, որոնց մենք ենթարկվել ենք անցած տարիների ընթացքում, որոնք ավելի քան տասը տարի հետապնդում են Ջուլիանին, սպառնալիքներ իմ և մեր երեխաների հասցեին, Ջուլիանի ավագ որդի Դենիելի հասցեին, Ջուլիանին 175 տարվա ազատազրկման դատապարտելու հեռանկարը, գործնականում հիմա նրա ազատազրկումը՝ այդ ամենին ենթարկվում է լրագրողն իր աշխատանքը կատարելու համար»,- ասել է Ստելա Մորիսը:

Դատարանը հունվարին որոշել է չարտահանձնել Ասանժին, ինչից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը բողոքարկում է ներկայացրել:

Միացյալ Նահանգները Ջուլիան Ասանժին մեղադրում է լրտեսության համար, որն իրականացվել է ամերիկյան պետական հիմնարկների համակարգիչները հաքերային գրոհի ենթարկելու միջոցով:

Ասանժի փաստաբանների փոխանցմամբ՝ պաշտպանյալը ծանր ֆիզիկական և հոգեկան վիճակում է, նրանք չեն բացառում, որ իրենց վստահորդը կարող է նույնիսկ ինքնասպանության փորձ կատարել:

XS
SM
MD
LG