Մատչելիության հղումներ

Բրիտանիան կարող է ԱՄՆ արտահանձնել Ասանժին


Մեծ Բրիտանիա - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատարանից փոխադրում են բանտ, Լոնդոն, 1-ը մայիսի, 2019թ.

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդն ասել է, որ ստորագրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնելու հրամանագիրը: Լոնդոնի դատարանը վերջնական որոշումը վաղը կընդունի:

Ասանժին ԱՄՆ-ում մեղադրում են 18 հոդվածներով՝ ԱՄՆ նախկին զինծառայող Չելսի Մենինգի օգնությամբ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր ապօրինի եղանակով հայթայթելու և հրապարակելու համար:

47-ամյա Ասանժին ապրիլի 11-ին վտարել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքից, որտեղ նա ապաստանել էր 2012 թվականից:

Վտարումից հետո բրիտանացի ոստիկանները նրան անմիջապես ձերբակալել են, դատարանը խափանման միջոց է ընտրել 50 շաբաթվա նախնական կալանքը:

Ասանժի աջակիցները և փաստաբանները պնդել են, որ WikiLeaks-ի հիմնադիրը բանտում հոգեբանական կտտանքների է ենթարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG