Մատչելիության հղումներ

«Պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել փոխշահավետ համագործակցությունը»․ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Նիկոլ Փաշինյան, Էմոմալի Ռահմոն, արխիվ
Նիկոլ Փաշինյան, Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ըստ վարչապետի գրասենյակի՝ ուղերձում ասված է.- «Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։


XS
SM
MD
LG