Մատչելիության հղումներ

Հայաստանը Տոկիոյում վաստակեց ևս մեկ բրոնզե մեդալ


Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, Տոկիո, 3-ը օգոստոսի, 2021թ.

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, բռնցքամարտի 63 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկող Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ամառային Օլիմպիադայի կիսաեզրափակիչ մարտի երեք ռաունդներում մրցավարների որոշմամբ զիջեց 22-ամյա ամերիկացի Դեյվիս Քեյշոուին և վաստակեց բրոնզե մեդալ:

Երեք տարի առաջ Բաչկովը և Քեյշոուն մրցել են բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում, և այն ժամանակ էլ հաղթել է ամերիկացի մարզիկը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 32-րդ ամառային Օլիմպիադայում ունի 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ:

XS
SM
MD
LG