Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ սադրանքի է դիմել սահմանի նախիջևանյան ուղղությամբ. ՊՆ


Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Մասնավորապես, հաղորդագրության համաձայն, ժամը 11։20-ից մինչև 11։30-ը ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր կասեցնելու մասին:

XS
SM
MD
LG