Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքները, փրկարարական մեկ ջոկատով, այսօր իրականացվում են Ջաբրայիլի շրջանում


Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, փրկարարական մեկ ջոկատով, այսօր իրականացվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)։

Արդյունքների մասին ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Ըստ ԱԻՊԾ-ի՝ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1618 աճյուն։

XS
SM
MD
LG