Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» հրաժարվում է ԵՄ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումից


Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», չորեքշաբթի երեկոյան հայտարարեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածություններից հրաժարվելու մասին։

Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարում էր, որ մի շարք ոլորտներում արմատական բարեփոխումներ նախատեսող «Միշելի ծրագրում» ամրագրված պարտավորությունների կատարումը դրվում է բացառապես իշխող քաղաքական ուժի վրա։

«Ապրիլի 19-ի համաձայնություններին միակողմանի հավատարմությունը վիրավորական է մեր կուսակցության համար, մեր ընտրողները մեզ դա չեն ների։ Ապրիլի 19-ի համաձայնագիրը, քաղաքական գործընթացների կարճաժամկետ կտրվածքով, իր դրական դերը խաղացել է։ Ստորագրումից100 օր անց, սակայն, այն սպառել է իրեն՝ կատարելով իր վրա դրված առաքելությունը», - հայտարարում էր «Վրացական երազանք» կուակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG