Մատչելիության հղումներ

Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի


Հա ռազմագերիների դատավարություն Բաքվում, 16-ը հունիսի, 2021թ.

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի՝ «ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։

Պահեստազորայինները գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ, իրենց իսկ խոսքով, վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։

Սա հայ զինվորականների երրորդ խումբն է, որ Ադրբեջանում դատապարտվում է ազատազրկման։ Ընդհանուր առմամբ, գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական, 30-ին Բաքուն վերադարձրել է ականապատման քարտեզների դիմաց։

XS
SM
MD
LG