Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Այսուհետ կիպրոսցի թուրքերի միակ պահանջը անկախության միջազգային ճանաչումն է լինելու»


«Այսուհետ կիպրոսցի թուրքերի միակ պահանջը պետք է լինի կղզու թուրքական հատվածի անկախության միջազգային ճանաչումը», - այսօր Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։

Թուրքական հանրապետության ղեկավարի խոսքով. «Այսօրվանից Կիպրոսի խնդրին նվիրված բոլոր բանակցությունների ընթացքում կիպրոսցի թուրքերը միայն մեկ պահանջ են ունենալու՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչումը որպես ինքնիշխան պետություն։

Մյուս բոլոր առաջարկները այսուհետ ուժը կորցրած են համարվում», - հայտարարել է Էրդողանը։

XS
SM
MD
LG