Մատչելիության հղումներ

«ԵՄ-ի՝ Կիպրոսին վերաբերող վերջին հայտարարությունները զրոյական նշանակություն ունեն»․ Թուրքիայի ԱԳՆ


ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորել, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ Կիպրոսին վերաբերող վերջին հայտարարությունները Թուրքիայի համար զրոյական նշանակություն ունեն», - այսօր Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանյու Բիլգիչը։

Նախօրեին Ժոզեպ Բորելը խստորեն քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի թուրքական հատվածում հնչեցրած հայտարությունները՝ նշելով, թե «կղզու մասնատման թուրքական պլանները անընդունելի են»։

«Նման մոտեցումներ որդեգրելով՝ ԵՄ-ը չի կարող որևէ դրական դերակատարություն ունենալ Կիպրոսի խնդրի կարգավորման ընթացքում», - հայտարարում է Բիլգիչը։

XS
SM
MD
LG