Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի տվյալներով՝ այս տարվա հունիսին աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել


2021-ի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021-ի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020-ի հունիսի համեմատությամբ` 34 հազարով, 2019-ի հունիսի համեմատությամբ` 37.5 հազարով, 2018-ի մայիսի համեմատությամբ` 80 հազարով, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ):

Ըստ ՊԵԿ-ի՝ 2021-ի հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020-ի հունիսի նույն ցուցանիշին` 15 տոկոսով, 2019-ի հունիսի ցուցանիշին` 23 տոկոսով, իսկ 2018-ի հունիսի ցուցանիշին` 40 տոկոսով:

2021-ի հունիսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020-ի հունիսի այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019-ին`187 հազար դրամ, իսկ 2018-ին`177 հազար դրամ:

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2020-ի սեպտեմբերի համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որը, կոմիտեի գնահատմամբ, աննախադեպ էր, իսկ Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն, ինչպես ՊԵԿն-ն է ընդգծում, 2021-ի մայիսին գերազանցվել է այդ ցուցանիշը`կազմելով շուրջ 635 հազար:

«Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021-ի հունիսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021-ի մայիս ամսվա ցուցանիշը», - ասված է հաղորդագրությունում:



XS
SM
MD
LG