Մատչելիության հղումներ

2021-ի մայիսին գրանցվել է աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը՝ 635 հազար․ ՊԵԿ


2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար, ինչը 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով, 2020 թվականի մայիսի համեմատությամբ` 37 հազարով, 2019 թվականի մայիսի համեմատությամբ` 34 հազարով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատությամբ` 87 հազարով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)

Միաժամանակ, ինչպես ՊԵԿ-ն է նշում, 2021-ի մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի մայիսի նույն ցուցանիշին` 16,2 տոկոսով, 2019 թվականի ցուցանիշին` 19,8 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշին` 39,3 տոկոսով։

2021 թվականի մայիսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 212 հազար դրամ: 2020 թվականի մայիսի այս ցուցանիշը կազմել է 194 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 176 հազար դրամ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն, ըստ կոմիտեի, Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG