Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստվում է С-400-ների հավելյալ խմբաքանակ ուղարկել Թուրքիա


Ռուսական արտադրության С-400 համակարգ, արխիվ

Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստվում է С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի հավելյալ խմբաքանակ ուղարկել Թուրքիա։ Ըստ ընկերության գլխավոր տնօրենի՝ նոր պայմանագիրը կկնքվի մի քանի ամսից: «Այժմ ընթանում են վերջնական խորհրդակցությունները, արդեն ձևավորվել է ֆինանսական մոդելն ու տեխնիկական համագործակցության ծրագիրը», - ասել է Ալեքսանդր Միխեևը։

Արևմտյան դաշնակիցները խստորեն դատապարտում են Անկարայի այս գործարքը, պնդելով, թե ռուսական զինատեսակների ներդրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրում խոցելի կդարձնի Հյուսիսատլանտյան դաշինքն ու խնդիրներ կստեղծի համընդհանուր անվտանգության համար։

Տևական զգուշացումներից հետո՝ անցած տարվա վերջին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց Անկարայի դեմ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, սակայն, պնդեց, թե ռուսական հրթիռներից ոչ մի դեպքում չի հրաժարվելու։

XS
SM
MD
LG