Մատչելիության հղումներ

«Նշանակալի է Ձեր ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման գործում»․ Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մերկելին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել Մերկելի անձնական ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման գործում:

Մեծապես արժևորելով փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու երկրների համագործակցության շարունակական զարգացմանը և խորացմանը։

«Ջերմությամբ եմ հիշում Երևանում և Բեռլինում կայացած մեր հանդիպումները, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - իր ուղերձում ասել է Արմեն Սարգսյանը:

XS
SM
MD
LG