Մատչելիության հղումներ

Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան


Հայաստան - Գերմանիա միջպետական հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի կանցլերը ժամանեց Երևան:

«Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հենց այսօր էլ նախատեսված են երկու վարչապետերի բանակցությունները:

Սա՝ Փաշինյան-Մերկել արդեն երկրորդ հանդիպումն է: Առաջինը ոչ-ֆորմալ էր և կայացավ հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Մերկելի այցը տարածաշրջանային է։ Նա Երևան ժամանեց Թբիլիսիից, կիրակի օրը կլինի Բաքվում։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG