Գերմանիայի արևմտյան շրջաններում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի, բայց այն կարող է աճել, քանի որ տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։
Ջրհեղեղներից երկու օր անց՝ հուլիսի 17-ի դրությամբ մի շարք քաղաքների փողոցնում ջրի մակարդակը շարունակում է բարձր մնալ, չնայած ընդհանուր առմամբ հեղեղումները սկսել են նվազել։ Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր այցելում է աղետից ամենաշատ տուժած շրջաններ։
Ջրհեղեղները վնասներ են պատճառել նաև Բելգիային ու Նիդերլանդներին։ Բելգիայում 20 մարդ է զոհվել։