Մատչելիության հղումներ

Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել դեսպան Բրիտանիայում


Դեսպան Վարուժան Ներսեսյան, արխիվ
Դեսպան Վարուժան Ներսեսյան, արխիվ

Վարուժան Ներսեսյանը հետ է կանչվել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ երեք տարի ժամկետով: Համապատասխան հրամանագրերը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ:

Ներսեսյանը ԱՄՆ-ում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2018 թվականի հոկտեմբերից:

Այսօրվա մեկ այլ հրամանագրով, որը նույնպես հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Ձյունիկ Աղաջանյանը հետ է կանչվել Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Աղաջանյանը Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018-ի մարտին, մինչ այդ շուրջ 7 տարի ղեկավարել էր Հայաստանի դիվանագիտական առաքելությունը Նիդերլանդներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG