Մատչելիության հղումներ

Առավոտյան ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հակազդող գործողությունների է դիմել


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան, ասված է հաղորդագրությունում։

Նախիջևանի համազորային բանակը, իր հերթին, պնդում է, թե հայկական Զինված ուժերն են կրակել ադրբեջանական ինժեներական ստորաբաժանումների անձնակազմի և տեխնիկայի ուղղությամբ, իրենք պատասխան կրակ են բացել, կորուստներ և վիրավորներ չունեն:

Հիշեցնենք, սահմանի նույն հատվածում փոխհրաձգություն էր տեղի ունեցել նաև երկու օր առաջ, հայկական կողմը հաղորդեց իր մեկ զոհի, ադրբեջանական կողմը՝ մեկ վիրավորի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG