Մատչելիության հղումներ

 «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ Վաշինգտոնի և Բեռլինի տարաձայնությունները պահպանվում են


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Վաշինգտոն, 15-ը հուլիսի, 2021թ․

Անցած գիշեր Սպիտակ տանը կայացել են Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները։ Քննարկումների շրջանակն, ըստ ամերիկյան աղբյուրների, բավական լայն է եղել՝ ԵՄ-ԱՄՆ հարաբերություններից մինչև ուկրաինական ճգնաժամ։

Բանակցությունների առանձին թեմա է եղել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը։ Բայդենի խոսքով՝ թեև Վաշինգտոնը շարունակում է ընդդիմանալ ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով ուղղակիորեն Գերմանիա տեղափոխող գազատարի շինարարությանը, այնուհանդերձ, նոր պատժամիջոցների կիրառման հարցն օրակարգային չէ։

«Հյուսիսային հոսք-2» գազատարի վերաբերյալ իմ մոտեցումը բավական վաղուց է հայտնի՝ անգամ լավ բարեկամների միջև կարող են տարակարծություններ լինել։ Դրա հետ մեկտեղ, այն պահին, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, խողովակաշարի շինարարությունն 90 տոկոսով ավարտված էր, և պատժամիջոցների կիրառումն այլևս անիմաստ էր։ Ավելի խելամիտ քայլ է կանցլերի հետ համատեղ աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ արդյո՞ք այս գազատարի շինարարությամբ Ռուսաստանը փորձում է ինչ-որ կերպ շանտաժի ենթարկել Ուկրաինային, թե՞ ոչ։ Այնպես որ, ես և տիկին կանցլերը խնդրել ենք մեր խորհրդականներին համատեղ գործնական միջոցներ մշակել, որոնք հնարավորություն կտան պարզելու՝ արդյո՞ք Ռուսաստանի գործողությունների հետևանքով խաթարվում են էներգետիկ անվտանգությունը, Ուկրաինայի անվտանգությունը, թե՞ ոչ», - հայտարարում էր Միացյալ Նահանգների նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG