Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գծի կառուցման ավարտի մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի առաջին գծի կառուցման ավարտի մասին։ Նա այդ մասին ասել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ Պուտինի ասելով, առաջին գծի աշխատանքների ավարտման մասին տեղեկացվել է իր ելույթից 2,5 ժամ առաջ։

Բալթիկ ծովի հատակով ձգվող խողովակաշարը ռուսական գազ է մղելու Գերմանիա։ Եվրամիության մի շարք երկրներ, ԱՄՆ-ն, Ուկրաինան դեմ են գազատարի շահագործմանը։ Նրանք մտավախություն ունեն, որ Մոսկվան գազատարը կօգտագործի Եվրամիության և Ուկրաինայի վրա ճնշումներ գործադրելու համար։ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր սահմանել գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների հանդեպ։ Բայց Բայդենի վարչակազմը գազատարի օպերատորի հանդեպ պատժամիջոց չի սահմանել, պարզաբանելով, որ չի ցանկանում գժտվել Գերմանիայի ու մյուս դաշնակիցների հետ, որոնք կողմ են գազատարի շահագործմանը։

Բայդենի վարչակազմի այդ դիրքորոշումը քննադատվել է Կոնգրեսում։

XS
SM
MD
LG