Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն ավելի լավ համագործակցություն է ակնկալում Չինաստանից՝ կորոնավիրուսի ծագման տվյալների հետ կապված


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, արխիվ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը հույս է հայտնել, որ Չինաստանն ավելի լավ կհամագործակցի կորոնավիրուսի ծագման տվյալների հասանելիության հետ կապված:

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երեկ ասել է, որ չմշակված տվյալների հասանելիությունը մարտահրավեր է եղել միջազգային խմբի համար, որն այս տարվա սկզբին մեկնել էր Չինաստան` ուսումնասիրելու վարակի բռնկման պատճառները:

ԱՀԿ-ը խնդրում է Չինաստանին լինել թափանցիկ և համագործակցել, հատկապես այն տեղեկատվության առնչությամբ, որը կազմակերպությունը խնդրել էր համաճարակի առաջին օրերին:

Գեբրեյեսուսի փոխանցմամբ՝ փորձ է եղել կանխավ բացառելու այն տեսությունը, որ կորոնավիրուսը կարող էր պատահաբար դուրս գալ Ուհանում Չինաստանի կառավարության լաբորատորիայից:

«Ես ինքս լաբորանտ եմ եղել, իմունոլոգ եմ և աշխատել եմ լաբորատորիայում, և լաբորատոր միջադեպեր պատահում են», - ասել է ԱՀԿ տնօրենը:

XS
SM
MD
LG