Մատչելիության հղումներ

ԱՀԿ փորձագիտական խումբը Ուհանում սկսում է COVID-19-ի ծագման ուսումնասիրությունները


Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական խումբը Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է COVID-19-ի ծագման ուսումնասիրությունները։ Փաստահավաք խումբը Չինաստան է հասել երկու շաբաթ առաջ, սակայն աշխատանքը սկսում է 14-օրյա կարանտինից հետ։

Կորոնավիրուսի առաջին դեպքը Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերվելուց ավելի քան մեկ տարի անց դեռևս հայտնի չեն վարակի ծագման հանգամանքները։ Ըստ պաշտոնական Պեկինի՝ վարակը հայտնաբերվել է քաղաքի մսի շուկաներից մեկում, որտեղ էլ փոխանցվել է մարդուն և տարածվել։ Բազմաթիվ մասնագետներ, ինչպես նաև մի շարք երկրների հատուկ ծառայություններ, մինչդեռ, կասկածներ ունեն, որ COVID-19-ը սկիզբ է առել ոչ թե այդ շուկայում, այլ շուկայից քիչ հեռու գործող բիոլաբորատորիայում ու տարածվել մարդկային սխալի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG