Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, երեկ «նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից», - ուշ երեկոյան հայտարարել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
«Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է հայտարարությունում։
«ՀՀ Զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ», - ընդգծում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։