Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Գորիսի համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդմանը և նրան ազատությունից զրկելուն


Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Որոշումը կուղարկվի Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու», - Ֆեյսբուքում գրում է Աբրահամյանը։

Գլխավոր դատախազությունը նախօրեին է ԿԸՀ-ին միջնորդություն ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։ Դատախազության փոխանցմամբ՝ Գորիսի քաղաքապետի գործը փոխկապակցված է ընտրական մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Քարահունջի համայնքապետի գործին: Ավելի վաղ Առուշ Առուշանյանն այս գործով վկա էր, բայց նրա դեմ 7-ից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

Սյունիքում իրավիճակը արված է օրեր շարունակ, տարբեր մեղադրանքներով ձերբակալվում, ապա կալանավորվում են համայնքապետերը։ Այս պահին կալանավորված են Սյունիքի 4 համայնքապետերը` Մեղրի համայնքի՝ օրերս հրաժական ներկայացրած քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։

XS
SM
MD
LG