Մատչելիության հղումներ

ՊՆ. Մեքենայով ծառայողական պարտականությունները կատարելիս կորել է կապը զինծառայողի և վարորդի հետ


Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Ըստ ռազմական գերատեսչության` անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ նրանք եղել են առանց զենքի։

XS
SM
MD
LG