Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմադիր հեռուստաալիքները 24 ժամով դադարեցրել են հեռարձակումը


Վրացական ընդդիմադիր չորս հեռուստաալքիները՝ «Մտավարի Արխին», «Պիրվելին», «Ֆորմուլան» և «Կավկասիան» 24 ժամով դադարեցրել են հեռարձակումը՝ բողոքելով հուլիսի 5-ին և 6-ին ազգայնականների կողմից լրագրողների վրա կատարված հարձակումների դեմ։

Բացի այդ, վրաց ընդդիմադիր լրագրողները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը՝ պնդելով, որ հենց նրա ղեկավարած կառավարության հանդուրժողական վերաբերմունքն էր Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառը։ Այդ հարձակումների ընթացքում դաժան ծեծի էր ենթարկվել նաև «Պիրվելի» ալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան։

Միջադեպից մի քանի օր անց լրագրողը մահացել էր։

XS
SM
MD
LG