Մատչելիության հղումներ

Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի երթ դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ


Վրաստան - Ցուցարարները «Վրացական երազանք»-ի գրասենյակի դիմաց, Թբիլիսի, 12-ը հուլիսի, 2021թ․
Վրաստան - Ցուցարարները «Վրացական երազանք»-ի գրասենյակի դիմաց, Թբիլիսի, 12-ը հուլիսի, 2021թ․

Երեկ երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիա է տեղի ունեցել, ցուցարարները երթով շարժվել են դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Երթը մեկնարկել է ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, որում նշվել է, որ ըստ փորձաքննության միջանկյալ տվյալների՝ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել անցած շաբաթասկզբին՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։

XS
SM
MD
LG