Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում այսօր մեկնարկել է Համագործակցության Շանհայան կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հավաքը։ Գագաթնաժողովի օրակարգային հիմնական թեման Աֆղանստանում ստեղծված կացությունն է։ Դուշանբեում անցկացվող հավաքին մասնակցում է նաև Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հանիֆ Աֆթարը։
«Համագործակցության Շանհայան կազմակերպության պետությունների տարածքում անվտանգության և կայունության պահպանման գլխավոր գործոններից մեկը Աֆղանստանում իրադրության շուտափույթ կարգավորումն է։ Կազմակերպության անդամներն աջակցում են Աֆղանստանի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղաղության պահպանմանը, տնտեսական զագացումը խթանելուն, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության ու թմրամիջոցների հետ կապված հանցավորության դեմ պայքարին», - նախարարների հավաքի բացման խոսքում հայտարարել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը։