Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահներ Էմոմալի Ռախմոնը և Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Աֆղանստանում ստեղծված ռազմաքաղաքական կացությունը:
Ռախմոնն Ալիևին տեղեկացրել է Աֆղանստանի սահմանի մոտ գտնող Տաջիկստանի շրջաններում վտանգավոր իրավիճակի մասին և մտահոգություն է հայտնել ԱՊՀ հարավային ռեգիոններում լարվածության աճի կապակցությամբ:
Երկու նախագահները քննարկել են նաև մի շարք երկկողմ հարցեր, այդ թվում` առևտրի ասպարեզում համագործակցության հեռանկարը: