Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը շարունակելու են քննարկումները կիբերանվտանգության հարցերի շուրջ:
Երկու ղեկավարները խնդրին անդրադարձել են վերջերս տեղի ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում:
«Նախագահներն ընդգծել են այդ ոլորտում միասին գործելու և քննարկումները շարունակելու մտադրությունը»,- ասել է Դմիտրի Պեսկովը: