Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Այս մասին գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արգենտինայի Անկախության տոնի առթիվ երկրի նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին հղած շնորհավորական ուղերձում:
«Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերով», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: