Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանում մեկնարկեց ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը


Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 9-ը հուլիսի, 2021թ.

Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Բարձրագույն ատյանը որոշել է միավորել 4 դիմումները և դրանք քննել հուլիսի 9-ի նիստում:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:

XS
SM
MD
LG