Մատչելիության հղումներ

Պեսկով․«Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն»


«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները խիստ կարևոր են և այլընտրանք չունեն», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին՝ Կրեմլի խոսնակը նշել է․ - «Ադրբեջանական կողմի հետ ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված շփումները մշտական բնույթ են կրում»։

XS
SM
MD
LG