Մատչելիության հղումներ

Լոնդոնի ոստիկանությունը գիշերային տոնակատարությունների ընթացքում առնվազն 20 մարդու է ձերբակալել


Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը Դանիայի հավաքականին երկրորդ գոլը խփելուց հետո, Լոնդոն, 7-ը հուլիսի, 2021թ.

Լոնդոնի ոստիկանությունը առնվազն 20 մարդու է ձերբակալել անցած գիշեր բրիտանական մայրաքաղաքի կենտրոնում տարերայնորեն ծագած տոնակատարությունների ընթացքում։

Լոնդոնի հազարավոր բնակիչներ դուրս էին եկել քաղաքի կենտրոնական Պիկադիլի հրապարակ՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Դանիայի նկատմամբ Անգլիայի հավաքականի հաղթանակը տոնելու համար։

Բրիտանական ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ բերման ենթարկվածների հիմնական մասը խախտում էր հասարակական կարգն ու չէր ենթարկվում իրավապահների պահանջներին։

Անգլիայի հավաքականը երեկ երեկոյան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 2:1 հաշվով առավելության հասավ Դանիայի հավաքականի հանդեպ։ Այսպիսով, Անգլիայի ազգային ընտրանին առաջին անգամ 1966 թվականից ի վեր հայտնվել է խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչում։ Կիրակի օրն անգլիացիները «Ուեմբլի»-ում մրցելու են Իտալիայի ազգային հավաքականի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG