Մատչելիության հղումներ

Եվրո-2020-ի եզրափակիչում կհանդիպեն Իտալիան և Անգլիան


Միացյալ Թագավորություն - Անգլիայի հավաքականը տոնում է Դանիայի նկատմամբ հաղթանակը Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում, Լոնդոն, 7-ը հուլիսի, 2021թ.
Միացյալ Թագավորություն - Անգլիայի հավաքականը տոնում է Դանիայի նկատմամբ հաղթանակը Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում, Լոնդոն, 7-ը հուլիսի, 2021թ.

Եվրո-2020-ի եզրափակիչում հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կհանդիպեն Իտալիայի և Անգլիայի հավաքականները։

Մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչում չորեքշաբթի ուշ երեկոյան Անգլիայի ընտրանին 2:1 հաշվով հաղթեց Դանիայի թիմին և պատմության մեջ առաջին անգամ անցավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։

«Ուեմբլի»-ում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, անգլիացիները հաղթական գոլը խփեցին հավելյալ ժամանակում նշանակված 11-մետրանոցի շնորհիվ։

Իտալիայի հավաքականը մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 1968 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG