Մատչելիության հղումներ

«Օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր», - ասում է Արցախի նախագահը


Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվականի

«Քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր», - հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության վարչություն այցի ժամանակ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել 44-օրյա պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: Նա ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ասել է Արցախի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG