Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ֆիզուլիի շրջանում: Արցախի արտակքարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն: