Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմը հաղորդում է, որ ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Կամչատկայում ԱՆ-24 ինքնաթիռի կործանման կապակցությամբ:

Այս ողբերգական պահին խնդրում եմ Ձեզ խորին ցավակցություններ փոխանցել զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG