Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Ан-26 օդանավի աղետի հետևանքով 28 մարդ է զոհվել


Կամչատկայի այս հատվածում աղետի է ենթարկվել Ан-26 տեսակի օդանավը, 6 հուլիսի, 2021թ.
Կամչատկայի այս հատվածում աղետի է ենթարկվել Ан-26 տեսակի օդանավը, 6 հուլիսի, 2021թ.

Ռուսաստանում Կամչատկայի շրջանում աղետի է ենթարկվել Ан-26 տեսակի օդանավը, որում եղել է 28 մարդ՝ անձնակազմի 6 անդամներ և 22 ուղևորներ: Աղետի հետևանքով բոլորը զոհվել են:

Պետրոպավլովսկ-Կամչատսկի - Պալանա չվերթը կատարող օդանավը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելու փորձի ընթացքում:

Օդանավը պատկանել է «Կամչատկայի ավիաուղիներ» ընկերությանը և շահագործվել է 1982 թվականից:

Ընկերության տնօրեն Ալեքսեյ Խաբարովը հայտարարել է, որ օդանավը տեխնիկապես լավ վիճակում է եղել:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը և «Ռոսավիացիա» պետական գործակալության ղեկավար Ալեքսանդր Ներադկոն մեկնել են աղետի վայր:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Պալանա ավանի օդակայանից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա:

Վթարի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն, ըստ որոշ տվյալների՝ օդանավը բախվել է ժայռին: Նախնական վարկածի համաձայն, վթարը տեղի է ունեցել եղանակային բարդ պայմաններում վայրէջք կատարող անձնակազմի սխալ գործողության հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG