Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի ռեժիմը նախագահության նախկին թեկնածու Բաբարիկոյին դատապարտել է 14 տարվա ազատազրկման


Բելառուսի նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն դատարանում, Մինսկ, 6 հուլիսի, 2021թ.
Բելառուսի նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն դատարանում, Մինսկ, 6 հուլիսի, 2021թ.

Բելառուսի դատարանը նախագահության նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոյին կոռուպցիայի մեղադրանքով այսօր դատապարտել է 14 տարվա ազատազրկման:

Բաբարիկոյի փաստաբանները դեռ դատավճռի հրապարակումից առաջ հայտարարել են, որ իրենց պաշտպանյալին ներկայացված մեղադրանքը բացարձակ կեղծ և անհիմն է և դրա նպատակն է սոսկ պատժել նրան քաղաքական հավակնությունների համար:

Բաբարիկոյին ձերբակալել են անցյալ տարվա հունիսին, երբ նա փորձել է մարտահրավեր նետել ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և առաջադրվել նախագահության թեկնածու:

Դատախազ Սերգեյ Գիրխելը կաշառք վերցնելու և փողերի լվացման հոդվածներով Բաբարիկոյի համար 15 տարվա պատժաչափ էր պահանջել:

Բաբարիկոն դատարանում վերստին պնդել է, որ մեղադրանքը համարում է անհիմն ու կեղծ և իրեն մեղավոր չի ճանաչում:

Անցյալ տարվա օգոստոսին տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով 1994 թվականից իշխող Լուկաշենկոն հերթական անգամ հռչակվել է նախագահ: Ընտրություններից հետո տեղի են ունեցել բողոքի աննախադեպ ակցիաներ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG