«Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։
«Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», - ասել է Զելենսկին։