Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ Կասպից ծովում հրդեհի պատճառը «ցեխային  հրաբխի ժայթքումն է»


«Անցած գիշեր Կասպից ծովի ադրբեջանական հատվածում բռնկված հրդեհի պատճառը ափից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դաշլը կղզում տեղի ունեցած ցեխային հրաբխի ժայթքումն էր»․ - այսօր առավոտյան նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը։

Ադրբեջանի բնապահպանության նախարարության տարածած տեսանյությում տեսանելի է կղզու տարածքում բռնկված կրակը, որը սակայն, ըստ պաշտոնական Բաքվի, աստիճանաբար մարում է։

Կասպից ծովում անցած գիշեր բռնկված հրդեհը տեսանելի էր Ադրբեջանի ափամերձ գոտու զգալի մասում՝ Ապշերոնի թերակղզուց մինչև մայրաքաղաք Բաքվից 120 կիլոմետր հարավ գտնվող Նաֆթաչալա քաղաք։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նաև հայտարարում է, որ բաց ծովում գտնվող իր ենթակառույցներից և ոչ մեկին՝ այդ թվում նավթային պլատֆորմներին ու խողովակաշարերին, հրդեհի հետևանքով որևէ վնաս չի պատճառվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG