Մատչելիության հղումներ

Վիթխարի հրդեհ Կասպիցում. Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել


Ադրբեջան - Հրդեհը Կասպից ծովում, 4-ը հուլիսի, 2021թ.

Ադրբեջանի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ պարզելու երեկ Կասպից ծովում ադրբեջանական նավթագազահանքերից ոչ հեռու բռնկված հսկայական հրդեհի պատճառը:

Հրդեհի սյունն այնքան բարձր էր, որ տեսանելի էր անգամ ափից, Բաքու քաղաքից, և սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել էին հրդեհը պատկերող լուսանկարներ, տեսանյութեր:

Երկրի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հրդեհը որևէ վնաս չի պատճառել Կասպիցում գտնվող ադրբեջանական հանքերին, թեև հասկանալի չէ, թե այդ դեպքում բաց ծովում ինչը կարող էր նման ուժգնությամբ այրվել:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել էր Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Ումիդ» գազահանքից 10, իսկ Բաքվից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG