Մատչելիության հղումներ

Եվրո-2020. Երկրորդ կիսաեզրափակիչում կհանդիպեն Դանիան և Անգլիան


 Միացյալ Թագավորություն - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, որտեղ կայանալու են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները, հունիս, 2020թ.
Միացյալ Թագավորություն - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը, որտեղ կայանալու են Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները, հունիս, 2020թ.

Եվրո-2020-ի երկրորդ կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին կհանդիպեն Դանիայի և Անգլիայի հավաքականները:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում շաբաթ երեկոյան Բաքվում Դանիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի թիմի նկատմամբ, իսկ Անգլիայի ընտրանին Հռոմում 4:0 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին:

Հիշեցնենք՝ նախորդ օրը կիսաեզրափակիչ էին դուրս եկել Իսպանիայի և Իտալիայի թիմերը:

Հուլիսի 6-ին և 7-ին կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև հուլիսի 11-ին եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG