Մատչելիության հղումներ

Եվրո-2020. Առաջին կիսաեզրափակիչում կհանդիպեն Իսպանիան և Իտալիան


Դանիա - Եվրո-2020-ի լոգոն Կոպենհագենում, հունիս, 2021թ.
Դանիա - Եվրո-2020-ի լոգոն Կոպենհագենում, հունիս, 2021թ.

Եվրո-2020-ի առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 6-ին կհանդիպեն Իսպանիայի և Իտալիայի հավաքականները:

Մրցաշարի քառորդ եզրափակիչում ուրբաթ երեկոյան Սանկտ Պետերբուրգում Իսպանիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակը և լրացուցիչ 30 րոպեներն ավարտվել էին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Իտալիայի հավաքականը Մյունխենում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց Բելգիայի թիմի նկատմամբ:

Կիսաեզրափակիչի մյուս զույգը հայտնի կդառնա հուլիսի 3-ին Բաքվում կայանալիք Չեխիա-Դանիա և Հռոմում կայանալիք Ուկրաինա-Անգլիա հանդիպումների արդյունքներով:

Հուլիսի 6-ին և 7-ին կիսաեզրափակիչ խաղերը, ինչպես նաև հուլիսի 11-ին եզրափակիչը տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

XS
SM
MD
LG