Մատչելիության հղումներ

ԱԻՊԾ-ի հաղորդմամբ` հայտնաբերվել է ևս 4 աճյուն


Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1595 աճյուն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG