Մատչելիության հղումներ

Ֆլորիդայում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 22-ի


Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները շենքի փլուզման վայչում, Մայամի-Դեյդ, Ֆլորիդա, 2 հուլիսի, 2021թ.
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները շենքի փլուզման վայչում, Մայամի-Դեյդ, Ֆլորիդա, 2 հուլիսի, 2021թ.

Ֆլորիդայի նահանգում` Մայամի-Դեյդ շրջանի Սերֆսայդ թաղամասում 12-հարկանի բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 22-ի: Փրկարարները նախօրեին փլատակներից ևս 4 դիակ են դուրս հանել:

Հարևան շենքի բնակիչներին տարհանել են, քանի որ, ըստ իշխանությունների, անհրաժեշտ է ստուգել այդ կառույցի անվտանգությունը և ամրությունը:

Ավելի քան 120 բնակիչ այս պահին համարվում է անհետ կորած: Մայամի-Դեյդի քաղաքապետ Դանիելա Լևին Կավան ասել է, որ կարգադրել է ապամոնտաժել բարձրահարկի չփլուզված հատվածը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է հունիսի 24-ին մասամբ փլուզվել 40 տարի առաջ կառուցված բնակելի շենքը, վարկածներից մեկի համաձայն, դրան կից լողավազանի ջուրն արտահոսել է և տարիների ընթացքում քայքայել է շենքի հիմքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG